«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Հերետիկոս սատանիստն ինչու է եկեղեցին ուզում պաշտպանել ինչ-որ բանից

Հերետիկոս սատանիստն ինչու է եկեղեցին ուզում պաշտպանել ինչ-որ բանից
05.08.2025 | 10:07

«Ո՛չ, կոմունիզմն ու ֆաշիզմը նույնը չեն։ Ֆաշիզմը մի փուլ է, որը գալիս է, երբ կոմունիզմն ապացուցել է իր պատրանքային բնույթը, ինչպես տեղի ունեցավ Ստալինի Ռուսաստանում և նախահիտլերյան Գերմանիայում»։

Ոչ պակաս ցուցիչ է բազմաթիվ նացիստական և ֆաշիստական առաջնորդների մտավոր զարգացումը։ Յուրաքանչյուր ոք, ով դիտել է այս շարժումների ծնունդը Իտալիայում կամ Գերմանիայում, չէր կարող չզարմանալ նրանց առաջնորդների ներառյալ Մուսոլինիի, բայց նաև Լավալի և Քվիսլինգի քանակից, որոնք սկսել են որպես սոցիալիստներ և ավարտել որպես ֆաշիստներ կամ նացիստներ։

Ահա թե ինչ է գրում գերմանական կրոնական սոցիալիզմի առաջնորդներից մեկը՝ պրոֆեսոր Էդուարդ Հայնեմանը, «Լիբերալիզմի երկրորդ հայտնագործությունը» ուշագրավ վերնագրով հոդվածում.

«Հիտլերիզմն իրեն հայտարարում է իսկապես ժողովրդավարական և իսկապես սոցիալիստական ուսմունք, և, որքան էլ սարսափելի լինի, դրանում կա ճշմարտության հատիկ, շատ մանրադիտակային, բայց բավարար նման ֆանտաստիկ մանիպուլյացիաների համար։ Հիտլերիզմն ավելի հեռու է գնում՝ իրեն հռչակելով քրիստոնեության պաշտպան, և, որքան էլ որ դա հակասում է փաստերին, դա տպավորություն է թողնում մեկի վրա»։

Հիմա պատկերացնու՞մ եք, թե եկեղեցի երբեք չմտած հերետիկոս սատանիստն ինչու է եկեղեցին ուզում պաշտպանել ինչ որ բանից:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ